«Ատլանտիսը» կատարեց իր վերջին թռիչքը դեպի տիեզերք (տեսանյութ)
«Ատլանտիս» մաքոքն այսօր կատարել է իր վերջին թռիչքը դեպի տիեզերք: NASA TV-ն ուղիղ եթերում ցուցադրել է դրա արձակումը: Այն իր թռիչքը սկսել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գտնվող տիեզերակայանից: Մինչև արձակման վերջին պահը վտանգ կար, որ եղանակային պայմանների հետևանքով այն կհետաձգվի:
«Ատլանտիսի» առաքելությունը տիեզերքում կտևի 12 օր: Այն Միջազգային տիեզերակայան կհասնի հուլիսի 10-ին: Մաքոքում է գտնվում 4 հոգուց բաղկացած տիեզերագնացների խումբը:
Տիեզերագնացները Միջազգային տիեզերակայան պետք է հասցնեն 3,9 տոննա բեռ:
Այս թռիչքը թվով 33-ն է «Ատլանտիսի» պատմության ընթացքում: Երկիր մոլորակ վերադառնալուց հետո այն կհանձնվի Քենեդու անվան Տիեզեական կենտրոնի թանգարանին, հաղորդում է Lenta.ru-ն:










