Դիպլոմն ազդում է սրտի վրա

13:01 • 08.07.11

Բարձրագույն կրթություն չունեցող մարդիկ ավելի շատ են հիվանդանում սրտանոթային հիվանդություններով։ Այս եզրակացությանն են եկել Տնտեսական և սոցիալական գիտությունների աջակցման խորհրդի գիտնականները, տեղեկացնում է MedicalXpress-ը։

Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր Տարանի Չանդոլանուսումնասիրելով 1958–ին ծնված 4311 մարդու տվյալները, պարզել է, որ եթե ԲՈՒՀ չավարտած մարդիկ հասուն տարիքում շարունակեն կրթությունը, ապա կնվազեցնեն սրտանօթային հիվանդություններով հիվանդանալու հվանականությունը 3%-ով։

«Առողջության հարցում առկա անհավասարությունը լուրջ անհանգստություն է առաջացնում Բրիտանիայում և այլ երկրներում։ Մենք պետք է մտածենք,ինչպես բարելավել այն մարդկանց առողջությունը, ում չի հաջողվել բարձրագույն կրթություն ստանալ», ասում է պրոֆեսոր Չանդոլան։

Վերջերս, նույն քոլեջի մասնագետները պարզել էին, որ բարձրագույն կրթություն չստացած մարդիկ ավելի արագ են ծերանում, քանի որ ավելի են հակված վատ սովորությունների։

Դիպլոմն ազդում է սրտի վրա