Մրցակցությունը նվազեցնում է Nokia-ի սմարթֆոնների գները
Nokia ընկերությունը նվազեցնում է սմարթֆոնների գները, տեղեկացնում է Reuters-ը։ Նշվում է, որ գների իջեցումը վերաբերում է այս սեգմենտում ընկերության դրեթե ողջ արտադրանքին։
Ներկայումս ֆիննական ընկերությունը դեռ պահպանում է սմարթֆոնների շուկայի առաջատարի դերը, սակայն կանխատեսումների համաձայն, այս տարվա երկրորդ կեսին առաջատարը կդառնա Samsung–ը։ Վերջին մեկ տարում Nokia–ն կորցրել է շուկայի մոտ 14%–ը։
Ամենաշատը նվազել են N8, C7 և E6 հեռախոսների գները՝ մոտ 15%-ով։ Մյուս մոդելների գները ավելի քիչ են նվազեցվել։
Ընկերությունում հայտարարել են, որ գների նվազեցումը «սովորական պրակտիկա» է, սակայն շուկան այս քայլը ընկերության ունեցած լուրջ խնդիրների հետևանք է համարում։
Չի բավառցում, որ Nokia–ի այս քայլը կարող է այլ արտադրողներին ստիպել դիմել նույն քայլին։










