Մերձարեգակնային գիսաստղն «ինքնասպան» է եղել

21:12 • 08.07.11

Արեգակի ակտիվությանը հետևող SOHO սարքի տեսախցիկներն արձանագրել են մերձարեգակնային գիսաստղի «ինքնասպանությունը»:

Մերձարեգակնային են անվանում այն գիսաստղերը, որոնք անցնում են արգեգակից շատ փոքր հեռավորության վրա: Փոքր գիսաստղերը, հայտնվելով արեգակին շատ մոտ, գոլորշիանում են, իսկ խոշորները կարող են «դիմանալ» և հաղթահարել արեգակի ազդեցությունը, հաղորդում է Lenta.ru-ն:

Մինչ օրս աստղագետներին չէր հաջողվել ուսումնասիրել և արձանագրել մերձարեգակնային գիսաստղի՝ արեգակին մոտենալու գործընթացը, և միայն հուլիսի 5-ին SOHO-ի տեսախցիկները ֆիքսեցին այն: Արեգակի մակերևույթին հասած գիսաստղն ամենայն հավանականությամբ գոլորշիացել է:

 

Մերձարեգակնային գիսաստղն «ինքնասպան» է եղել