Կարելի է խոսել երեխայի կամ այլմոլորակայինի ձայնով. «ՎիվաՍել-ՄՏՍ»–ը ներկայացնում է «Փոխիր ձայնդ» ծառայությունը
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներկայացնում է «Փոխիր ձայնդ» նոր ծառայությունը, որի շնորհիվ բաժանորդը կարող է զանգահարել մտերիմներին ու խոսել նրանց հետ երեխայի, սեթևեթի կամ այլմոլորակայինի ձայնով: Այս մասին տեղեկացնող հաղորդագրության մեջ նշվում է, որ այս ծառայությունից կարելի է օգտվել` զանգահարելով 990 համարին և հետևելով ձայնային հրահանգներին, կամ զանգահարելիս հեռախոսահամարից առաջ հավաքելով համապատասխան կոդը։ Երեխայի ձայնով խոսելու կոդն է 991–ը, սեթևեթ ձայնինը՝ 992–ը, իսկ այլմոլորակայինի ձայնով կարելի է խոսել՝ 993 կոդը հավաքելով։ «Օրինակ, 077297777 համարի բաժանորդի հետ երեխայի ձայնով խոսելու համար բավական է զանգահարել 991 077297777»,– բացատրում են «ՎիվաՍել»-ից:
«Փոխիր ձայնդ» ծառայության միջոցով կատարված զանգի սակագինն է 99 դրամ/րոպե (ներառյալ՝ ԱԱՀ-ն):










