«Ատլանտիսը» հասել է Միջազգային տիեզերակայան

22:28 • 10.07.11

Ամերիկյան «Ատլանտիս» մաքոքը, որն ուրբաթ օրը իր պատմության ընթացքում վերջին անգամ բաց է թողնվել տիեզերք, այսօր հասել է Միջազգային տիեզերակայան:

Հիշեցնենք, որ «Ատլանտիսի» այս վերջին առաքելությունը տիեզերքում տևելու է 12 օր: Մաքոքում է գտնվում 4 հոգուց բաղկացած տիեզերագնացների խումբը, որը Միջազգային տիեզերակայան է հասցրել 3,9 տոննա բեռ:

Երկիր մոլորակ վերադառնալուց հետո այն կհանձնվի Քենեդու անվան Տիեզեական կենտրոնի թանգարանին, հաղորդում է Lenta.ru-ն:
 

 

«Ատլանտիսը» հասել է Միջազգային տիեզերակայան