Փոքրիկ հեռակառավարվող տանկ. ռուս մասնագետների նոր հայտնագործությունը

12:40 • 10.07.11

 Ռուսաստանի ցամաքային զորքերի գիտակրթական կենտրոնի Օմսկի մասնաճյուղի մասնագետները ստեղծել են փոքրիկ ռոբոտացված տանկ: Այս մասին տեղեկացնում է взгляд-Ը, հղում անելով Օմսկի շրջանի կառավարությանը:

Հեռակառավարվող փոքրիկ տանկն ունի 90 սմ երկարություն և 40 սմ լայնություն, իսկ քաշը մոտ 110 կիլոգրամ է: Հագեցված է պաշտպանական հատուկ և հակառակորդի կենդանի ուժի հայտնաբերման համակարգերով: Աշտարակի վրա տեղադրված է գնդացիր կամ ականանետ: Այն կարող է լողալ և նույնիսկ թռրկոտել` հաղթահարելով մինրև կես մետր բարձրությամբ արգելքներ:

Տանկը հեռակավարում է երկու անձ` վարորդն ու հրաձիգը:

Այս նոր սպառազինությունը նախատեսվում է կիրառել կանազերծման, ինչպես նաև ահաբեկիչների ու դիպուկահարների վնասազերծման համար: 

Փոքրիկ հեռակառավարվող տանկ. ռուս մասնագետների նոր հայտնագործությունը