Բջջայինը կփոխարինի դրամապանակին
Ամերիկյան դեբիտորական էլեկտրոնային PayPal վճարային համակարգի ղեկավար Սկոթ Թոմփսոնը կանխատեսում է, որ դրամապանակները կանհետանան։ Ինչպես գրում է Slon.ru կայքը, նա ասել է, որ 2015թ., ԱՄՆ-ի ողջ տարածքում հնարավոր կլինի վճարումներ կատարել բջջային հեռախոսի միջոցով՝ NFC (Near Field Communication) տեխնոլոգիայուվ։
Ըստ նրա՝ որոշ երկրներում ավելի վաղ, որոշներում՝ ավելի ուշ այս տեխնոլոգիայի զարգացումը կհանգեցնի նրան, որ մարդիկ կմոռանան կանխիկ փողի և դրամապանակի մասին, քանի որ դրա գործառույթը կիրականացնի բջջային հեռախոսը։










