6-րդ սերնդի iPhone-ը հնարավոր է՝ անլար լիցքավորվի
Apple ընկերությունը 2012թ. պատրաստվում է թողարկել iPhone 6, որը համալրված կլինի մի շարք ինովացիոն լուծումներով: Սմարթֆոնը կունենա անլար լիցքավորման համակարգ, ինչպես նաև 4-րդ սերնդի LTE բջջային ցանցի ապահովում: Այս մասին հայտնում է pcnews.am-ը։
Սպասվում է, որ սեպտեմբերին կթողարկվի 5-րդ սերնդի iPhone-ը: DigiTimes-ի փոխանցմամբ՝ սարքը համալրված կլինի А5 երկմիջուկանի պրոցեսորով ու 8 մպ կետայնության տեսախցիկով:
5-րդ սերդնի սմարթֆոնի արտադրմամբ կզբաղվի թայվանական Pegatron Technology ընկերությունը, որն արդեն իսկ ստացել է 15 մլն iPhone-ի պատվեր:










