Իսպանիայում մարդուն երկու ոտքի ամբողջական փոխպատվաստում են կատարել

20:53 • 12.07.11

Իսպանացի վիրաբույժներն աշխարհում առաջին անգամ կատարել են մարդու երկու ոտքի ամբողջական փոխպատվաստման վիրահատություն:

Այս աննախադեպ վիրահատությունը տևել է 10 ժամ: Վիրաբուժական այս միջամտության նախապատրաստական աշխատանքները տևել են երկար. Փոխպատվաստման համաշխարհային ասոցիացիայի համաձայնությունը վիրահատող բժիշկները ձեռք էին բերել դեռևս նախորդ տարվա վերջին, հաղորդում է Корреспондент-ը:

Ոտքերի փոխպատվաստման վիրահատության ենթարկված պացիենտը տղամարդ է եղել: Վիրահատող բժիշկը հայտնել է, որ փոխպատվաստումն անցել է առանց բարդությունների, սակայն վիրահատության վերջնարդյունքի մասին դեռևս վաղ է խոսել:

 

Իսպանիայում մարդուն երկու ոտքի ամբողջական փոխպատվաստում են կատարել