Խոհանոցը ծերացնում է

13:41 • 12.07.11

Գիտնականները պարզել են, որ միջինից բարձր տարիքի կանանց մոտ ճնշման տատանումների պատճառ կարող է լինել խոհանոցը։ Այս եզրակացությանն են եկել գիտնականները ուսումնասիրելով 280 կամավորների առօրյան, հաղորդում է obozrevatel.com կայքը։

Չինաստանում անցկացված փորձի ժամանակ կանանց վրա ամրացված է եղել հատուկ սարք, որը ժամանակ առ ժամանակ օդի նմուշներ է վերցրել։ Արդյունքում պարզվել է, որ խոհանոցային վատ պայմաններում բաց կրակի վրա սնունդ պատրաստող կանանց մոտ պրոցեսը սկսելուց մի քանի րոպե անց ուժեղ գլխացավեր են սկսվել։ Փորձի մասնակցի շատ կանայք ստիպված են եղել նման պայմաններում երկար ժամանակ անցկացնել՝ օրական մի քանի ժամ։

Նման պայմանները 50–ից բարձր կանանց մոտ հիպերտոնիայի են հանգեցնում։

Մինեսոտային համալսարանի պրոֆեսոր Ջիլ Բաումգարտները նշում է, որ խոհանոցում աղտոտման մանր մասնիկները արագորեն կարող են խցանել երակները, ինչի հետևանքով բարձրանում է արյան ճնշումը։ Իսկ ավելի հեռանկարում դրանք առաջացնում են «թթվեցնող սթրես», ինչը ծերացման է հանգեցնում։

 

Խոհանոցը ծերացնում է