Ի՞նչ հեռախոսներ են նախընտրում աստղերը

13:42 • 12.07.11

Հայտնի մարդկանց երկրպագուները ցանկանում են իմանալ իրենց կուռքերի անձնական կյանքի բոլոր մանրամասները՝ ինչ են ուտում, ում հետ սիրավեպ ունեն և այլն։ Իհարկե, շատերին նաև հետաքրքրում է, թե ինչ հեռախոսներից են օգտվում աստղերը։
Օրինակ փոփ աստղ Քեթի Փերին նախընտրում է Blackberry հեռախոսը, նույնը՝ Քեթիի էպոտաժային գործընկերուհի Լեդի Գագան։ Դերասանուհի Էլայզա Դուշկուն կիսում է երգչուհիների նախասիրությունները, բայց միևնույն ժամանակ նաև iPhone է օգտագործում։

iPhone գերադասողների շարքում են Առնոլդ Շվարցենեգերը, կանադացի պատանի երգիչ Ջասթին Բիբերը, Դեննի դե Վիտոն, Դեմի Մուրը, երգչուհի Թեյլոր Սվիֆթը, դերասաններ Չարլի Շինը, Բոբ Սագեթը և այլք։

Իսկ ահա Blackberry են օգտագործում Քիմ Քարդաշյանը, Ջասթին Թիմբերլեյքը, Սնուփ Դոգը, դերասան Ռասել Բրենդը, Էդվարդ Նորթոնը և այլք։

Տվյալ պահին հայտնի մարդկանց շարքում Android հեռախոս օգտագործող միայն մեկ մարդ կա. դա ամերիկացի նախկին բեյսբոլիստ Ջոուզ Կանսեկոն է։

Արդյունքում կարելի է ասել, որ սմարթֆոնների նկատմամբ «աստղային» ճաշակի հարցում առաջատար է զբաղեցնում iPhone–ը՝ 13,5, իսկ երկրորդ տեղը՝ Blackberry–ն՝ 9,5 տոկոս, գրում է РБК-ն։

Ի՞նչ հեռախոսներ են նախընտրում աստղերը