Հեղափոխություն «կանաչ» էներգետիկայի ոլորտում. արևային մարտկոցները՝ տպված թղթի վրա
Մասաչուսետսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) գիտնականների հայտնագործությունը խոստանում է «կանաչ» էներգետիկայի որորտում հեղափոխություն իրականացնել։
Պրոֆեսորներ Կարեն Գլիսոնը և Վլադիմիր Բուլովիչը մի խումբ ուսանողների հետ ֆոտոբաղադրիչներ են մշակել, որոնք կարելի է տպագրել ցանկացած ճկուն մակերևույթի վրա՝ լինի դա թուղթ, կտոր կամ պլաստմաս։ Ընդ որում՝ անգամ ճկման դեպքում այդօրինակ արևային մարտկոցը չի կորցնի էլեկտրաէներգիա արտադրելու և փոխանցելու ունակությունները։
Ֆոտոբաղադրիչների արտադրության ավանդական տեխնոլոգիաները ենթադրում են բարձր ջերմաստիճանի օգտագործում, ինչը բացառում է վառելիքային կամ դյուրահալ կրիչների օգտագործումը, ինչպիսիք են պլաստմասը կամ թաղանթանյութը։
MIT–ում հայտնաբերել են 120 °C ջերմաստիճանի պայմաններում ընթացող արտադրական ընթացքի ձևը, որի արդյունքում ֆոտոբաղադրիչների «տպագրությունը» կրիչի վրա գոլորշու միջոցով է իրականացվում։
Այս մեթոդն ապագայում արևային մարտկոցներ արտադրողներին թույլ կտա հրաժարվել թանկարժեք և բարդ նյութերից, ինչպիսին է ապակին. սարերի ետևում չէ վարագույրների, հագուստի և մի շարք կենցաղային այլ առարկաների վրա մատչելի արևային մարտկոցների օգտագործումը։










