Մտքի ուժով ղեկավարվող հեծանիվ է ստեղծվել

13:36 • 13.07.11

Ամերիկացի մասնագետները մի այնպիսի հեծանիվ են ստեղծել, որը կարելի է ղեկավարել մտքի ուժով։

Prius X Parlee (PXP) անունը կրող այս նոր հեծանվի նախագիծը մշակվել է ամերիկյան Parlee Cycles և DeepLocal ընկերությունների կողմից։

Այս հեծանվի էությունը կայանում է նրանում, որ  հեծանվորդի գլխին ուղեղի նեյրոնային ակտիվությանն արձագանքող հատուկ մի սաղավարտ է դրվում։ Սաղավարտն այդ ազդանշանները փոխանցում է հեծանվի  թամբիկի տակ տեղադրված փոխանցումների էլեկտրոնային փոխարկիչին։ Համապատասխան վարժանքներից հետո մարդը սովորում է փոխանցումները կատարել մտքի ուժով։

 

Մտքի ուժով ղեկավարվող հեծանիվ է ստեղծվել