Գիտնականները կեղտոտ գուլպաներով պայքարում են մալարիայի դեմ

21:11 • 13.07.11

Տանզանիայում հետազոտում են կեղտոտ գուլպաների ազդեցությունը մալարիայի հարուցիչ հանդիսացող մոծակների վրա, հաղորդում է The Washington Post-ը:

Գիտնականները պարզել են, որ կեղտոտ գուլպաների հոտը գրավում է մոծակներին ճիշտ այնպես, ինչպես մարդու մարմնի հոտը: Այդ իսկ պատճառով մասնագետները կարծում են, որ նման գուլպաները կարելի է կիրառել մոծակներին թակարդը գցելու համար:

Այդ հետազոտության նկատմամբ արդեն իսկ հետաքրքրություն են դրսևորել կանադական երկու ֆոնդ, որոնք պատրաստվում են Տանզանիայի գիտնականներին ուսումնասիրությունները շարունակելու նպատակով հատկացնել 388 հազար դոլար:

 

Գիտնականները կեղտոտ գուլպաներով պայքարում են մալարիայի դեմ