Երեխաների ճարպակալման համար ամերիկացիները կզրկվեն ծնողական իրավունքից

16:27 • 13.07.11

Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) գիտնակններն այսօր մի հոդված են հրապարակել, որում առաջարկել են այն ամուսնական զույգերին, որոնց երեխաները տառապում են ճարպակալությամբ, օրենքով զրկել ծնողական իրավունքներից։

Գիտնականներից մեկը՝ Դեյվիդ Լյուդվիգը, նշել է, որ ծնողների և երեխաների ժամանակավոր բաժանումը «օգտակար կլինի թե՛ ծնողների, թե՛ երեխաների համար, քանի որ երեխաները կձգտեն որքան հնարավոր է շուտ նիհարել, որպեսզի տուն վերադառնան, իսկ ծնողներն անհամբեր կսպասեն նրանց վերադարձին, ինչն էլ կնպաստի ընտանիքի ամրապնդմանը»։

Այդ միտքը Լյուդվիգի գլխում հղացել էր տարիներ ատաջ, երբ բուժման նպատակով իր կլինիկա էր այցելել 36 կգ քաշով  3 տարեկան մի աղջնակ։ Անցած տարի աղջիկը 12 տարեկան էր դարձել և 160 կգ էր կշռել։ Այդ ընթացքում աղջիկը շարք հիվանդություններ էր ձեռք բերել։

«Պետությունը նրան ժամանակավորապես խնամակալ ընտանիքում էր տեղավորել, աղջիկը օրական 3–անգամյա սնունդ էր ընդունել, ինչպես նաև սպորտով զբաղվել։ Մեկ տարի անց նա 52 կգ նիհարել էր»,– պատմել է Լյուդվիգը։

Երեխաների ճարպակալման համար ամերիկացիները կզրկվեն ծնողական իրավունքից