Գիտնականները նիհարելու նոր մեթոդ են գտել
Եթե կերակուրի մեջ ավելացնել ռուփ (մելասա), հնարավոր է ազատվել ավելորդ քաշից։
Լա Տրոբեի համալսարանի (La Trobe University) գիտնականների կարծիքով՝ ռուփն օգնում է պայքարել ճարպակալության դեմ, գրում է The Times of India–ն։
Հետազոտության հեղինակ Ռիչարդ Վեյզինգերը փորձեր է անցկացրել մկների վրա. փորձի արդյունքում հաստատվել է ճարպի մեծ պարունակությամբ սննդակարգի ժամանակ ռուփի օգտագործման արդյունավետությունը։
Կրծողներին տվել են շատ ճարպոտ կերակուր և 2–4 տոկոս ռուփի հյութ (մրգահյութ)։ 12 շաբաթ անց այն մկները, որոնք ստացել են առավել բարձր խտությամբ մրգահյութ (4%), ցածր քաշ և քիչ ճարպային կուտակումներ են ունեցել։ Բացի այդ, նրանց արյան մեջ նկատվել է լեպտինի նվազեցում՝ մի հորմոնի, որն արտադրում են ճարպային բջիջները. այն մասնակցում է օրգանիզմի և մարմնի զանգվածի էներգետիկ փոխանակման կարգավորմանը։
Վեյզենգերի խոսքերով՝ ռուփի օգտագործումը բարձր ճարպայնություն պարունակող կերակուրների մեջ նպաստում է նիհարեցմանը, և հաջորդ տարի կլինիկական փորձերի կենթարկվեն նաև մարդիկ։










