Առողջ ատամներն ու լավ տեսողությունը կփրկեն տկարամտությունից
Կանադացի գիտնականների վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ատամները առողջ պահող՝ ատամնաբույժին պարբերաբար այցելող, ինչպես նաև լավ տեսողություն ունեցող մարդիկ ավելի քիչ են հակված Ալցհեյմերի հիվանդությամբ հիվանդանալու։
Ինչպես գրում է Daily Mail–ը, որոշ հիվանդություններ ուղղակի անխուսափելի են և ծերունական մարազմից խուսափելու լավագույն միջոցը կանոնավոր բժշկական հետազոտություններն են։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արյան մեջ խոլեստերին բարձր տոկոսը, ճարպակալումը, սրտի հիվանդությունները, ինչպես նաև ատամների վիճակը, ակնային և լսողական հիվանդությունները որոշակի առնչություն ունեն ուղեղի այս ծանր հիվանդության հետ։
«Մենք պարզել ենք, որ սահմանափակ շարժունակություն ունեցող մարդիկ ևս հակված են Ալցհեյմերի հիվանդությամբ հիվանդանալու։ Շատ կարևոր է պահպանել աշխատունակությունը ցանկացած տարիքում», ասել է բժիշկ Մերի Ջեքսոնը։
Սակայն, մասնագետները դեռևս չեն շտապում ատամների ու տեսողության վիճակն անմիջականորեն կապել տկարամտության զարգացման հետ, սակայն ամեն դեպքում նրանք գտնում են, որ անհրաժեշտ է պարբերաբար ստուգումներ անցնել բժիշկների մոտ։










