Ստեղծվել է էմոցիաները «կարդացող» ակնոց

14:28 • 14.07.11

Օգտվելով ժեստերի և միմիկաների լեզվից՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին կից գործող Media Lab-ի մասնագետները ստեղծել են ակնոց, որը ճանաչում է զրուցակցի դեմքի արտահայտություններն ու որոշում, թե ինչ էմոցիաներ նա ունի այդ պահին:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, գիտնականները ակնոցը համալրել են բրնձի հատիկի մեծություն ունեցող տեսախցիկով և լուսադիոդներով:

Տեսախցիկը ֆիքսում է դեմքի 24 հիմնական արտահայտություն, տվյալներն ուղարկում մինի-համակարգիչ, որն օգտագործողը կրում է գրպանում կամ ամրացնում գոտկատեղին: Այնուհետև ակնոցի ապակու վրա վառվում է երեք ազդանշաններից մեկը. կարմիրը նշանակում է բացասական էմոցիա, դեղինը՝ չեզոք, կանաչը՝ դրական:

Այս սարքն աշխատում է 64% ճշգրտությամբ, և գիտնականները մտադիր են բարձրացնել այս ցուցանիշը: Նախագծի տեխնիկական մասի պատասխանատու ինժեներ Ռոզալինդա Պիկարը ցանկանում է կատարելագործել այս տեխնոլոգիան՝ համագործակցելով աուտիստների հետ, ովքեր կօգնեն հասկանալ ակնոցի արդյունավետությունը:

Ստեղծվել է էմոցիաները «կարդացող» ակնոց