Ստեղծվել են առաջին սմարթֆոն ժամացույցները
Իտալական Blue Sky s.r.l ընկերության I'm Watch անունը կրող ժամացույցները մի շարք առավելություններ ունեն. դրանք իրենց մեջ ներառում են համակարգչի (ինտերնետ մատչումով), հեռախոսի, և, իհարկե, խրոնոգրաֆի գործառույթներ։
I'm Watch–ն Android գործառնական համակարգի հիման վրա աշխատող ժամացույց է, ուստի այն համատեղելի է Android բջջային հեռախոսների, ինչպես նաև այլ սարքավորումների, ինչպես օրինակ, iPad –ի և iPhone–ի հետ։
I'm Watch–ի երկու տարբերակ է առկա. I'm Jewel և I'm Color։ I'm Jewel–ի ժամացույցները, ցանկության դեպքում, կարող են զարդարվել ադամանդներով, ինչպես նաև պատրաստվել սպիտակ, վարդագույն, դեղին, սև ոսկու զարդարանքով։ I'm Watch–ի I'm Jewel–ի գինը 840–16 800 դոլար է։
Իսկ տարբեր երանգներով հասանելի I'm Color–ի գինը 349 դոլար է։
I'm Watch–ի ժամացույցների միջոցով կարելի է hands-free ռեժիմով զանգեր իրականացնել և կատարել, մատչում ունենալ սոցցանցերին, տարբեր հավելվածներին, երաժշտություն ներբեռնել և լսել, տեքստային հաղորդագրություններ ստանալ, նկարներ ներբեռնել և դիտել, եղանակի մասին տեղեկություն ստանալ և այլն։










