Թութակներն իրենց ճտերին անուններ են տալիս

16:55 • 14.07.11

Գիտնականների խումբը հայտնաբերել է, որ Forpus passerinus ցեղատեսակի թութակներն իրենց ճտերին անուններ տալու հատկություն ունեն, տեղեկացնում է sciencenow պորտալը։

Մասնագետներն ուսումնասիրել են Վենեսուելայում բնակվող ճնճցուկանման այս թռչունների 20 զույգի և պարզել, որ ամեն նոր ճուտը արձագանքում է ձայների յուրատեսակ համադրությանը։ Հաջորդ փուլում գիտնականները 12 զույգերի ձվերը խառնել են, իսկ մյուս 8–ինը՝ ոչ և պահել դրանք վերահսկողության համար։ Պարզվել է, որ ձվերից դուրս գալուց հետո ծնողները ճտերից յուրաքանչյուրին «դիմում են» հնչյունների եզակի համադրությամբ։ Ավելի ուշ, բոլոր ճտերին մոտեցրել են իրենց իսկական ծնողներին, սակայն նրանք շարունակել են արձագանքել միայն իրենց անունով «դիմող» ծնողներին։

Ուշագրավ է, որ իրենց անունները թութակները օգտագործում են ողջ կյանքի ընթացքում։

Թութակներն իրենց ճտերին անուններ են տալիս