Вконтакте կայքը փակում է իր վճարային համակարգը
Вконтакте սոցիալական ցանցը որոշել է հրաժարվել սեփական վճարային համակարգից։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Ազգային վճարային համակարգի» մասին նոր օրենքի պահանջների համաձայն՝ սոցիալական այս ցանցի վրա չափից շատ պարտավորություններ են դրվում, ինչպիսիք են լրացուցիչ իրավական անձանց ներգրավվումը, լիցենզիաների, հաշվետվությունների ստացումը և այլն, որոնք կատարելը նպատակահարմար չէ։ Այդ պատճառով որոշում ենք կայացրել փակել մեր վճարային համակարգը»,–ընկերության ղեկավարության մեկնաբանությունները փոխանցում է «Ռիա նովոստին»։
Вконтакте–ի վճարային համակարգի չեղյալ հայտարարումը մի քանի փուլերով կանցկացվի։
Սկզբում ադմինիստրացիան կփակի «ցանկությունների ծառայությունը», որը թույլ էր տալիս նվերներ ընտրել։ Սակայն դեռ մեկ ամսվա ընթացքում կայքի օգտատերերը հնարավորություն կունենան օնլայն խանութներում ապրանքների համար վճարել կայքի ներքին տարադրամով։
Հաջորդ փուլում վճարային համակարգից կանջատվեն նաև բոլոր ինտերնետային խանութները։ Ընկերությունում նշում են, որ վճարային համակարգի փակումը կվերաբերի օգտատերերի աննշան քանակին։










