Որքա՞ն է Էվերեստի իրական բարձրությունը
Նեպալի իշխանությունները որոշել են ինքնուրույն չափել աշխարհր ամենաբարձր լեռան՝ Էվերեստի (Ջոմոլունգմա) բարձրությունը, որը հանդիսանում է այդ երկրի տեսարժան վայրերից մեկը, հաղորդում է «Ռիա նովոստին»:
«Առաջին անգամ Էվերեստի բարձրությունը չափվել է շատ վաղուց, և դա արվել է արտասահմանցիների կողմից: Ավելի ուշ կրկին չափումներ են եղել, բայց ամեն անգամ արդյունքները տարբեր են եղել»,-ասել է երկրի կառավարության ներկայացուցիչը:
Էվերեստի բարձրության առաջին ուսումնասիրությունը տեղի է ունեցել 1956-ին՝ բրիտանական ընկերության կողմից: Քանի որ արտասահմանցիների համար այն ժամանակ դեպի Նեպալ մուտքն արգելված էր, չափումները կատարվել են հնդկական տարածքից: Անգլիացիների չափումների հետևանքով արձանագրվել էր լեռան 8840 մ բարձրություն:
1955-ին Հնդկաստանը կատարել էր նոր չափում, որի արդյունքում լեռան բարձրությունն արձանագրվել էր 8848 մետր: 2005-ին Չինաստանի գիտությունների ակադեմիայի մասնակիցների հետազոտությունները ցույց էին տվել, որ Էվերեստի բարձրությունը 8844 մետր է:










