Google–ը հղումների կրճատման g.co նոր ծառայություն է թողարկում
Ամերիկյան Google ընկերությունը գնել է g.co դոմենիիրավունքը, որպեսզի այս հասցեով թողարկի հղումների կրճատման սեփական ծառայությունը։
Ինչպես գրում է TechCrunch–ը, g.co–ի միջոցով հնարավոր կլինի կրճատել միայն Google–ի պաշտոնական ծառայությունների էջեր «տանող» հղումները, ինչպիսիք են Gmail փոստը, Google Docs–ը կամ Picasa ֆոտոհոսթինգը, որը ապագայում կստանա Google Photos անունը։ Այսպիսով, կարճ հղման մեջ տեսնելով g.co տառերի համադրությունը՝ օգտատերը կարող է համոզված լինել, որ այն «տանում է» Google–ի էջ։
G.co–ն ընկերությանը պատկանող հղումների կրճատման առաջին ծառայությունը չէ. 2009–ից գործում է goo.gl–ը, և ի տարբերություն նոր ծառայության, goo.gl–ով կարելի է կրճատել ցանկացած կայքէջի հղում։
Իսկ դոմենային «.co» գոտում, որը պաշտոնապես ամրագրված է Կոլումբիա անվանը, իրենց կրճատումներն ունեն նաև այլ ինտերնետային ընկերություններ, այդ թվում՝ Twitter –ը (t.co) և Amazon (a.co, z.co и k.co)–ը։










