Apple–ի շահույթը հասել է ռեկորդային 7.31 մլրդ դոլարի

09:56 • 20.07.11

Ամերիկյան Apple ընկերությունը շահույթի ռեկորդային աճ է գրանցել, հայտնում է Эхо Москвы ռադիոկայանը։

Ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում iPhone և iPad արտադրողի այս ցուցանիշը 125 տոկոսով աճել է՝ հասնելով 7,31 մլրդ դոլարի։ Ընկերության համար ռեկորդային արդյունքները գերազանցել են շուկայի սպասումները, և անգամ՝ ընկերության կանխատեսումները։

Հաշվետվության ժամանակահատվածում Apple–ը վաճառել է 20,34 մլն iPhone և 9,25 մլն iPad։

Apple–ի շահույթը հասել է ռեկորդային 7.31 մլրդ դոլարի