Timema տեսակի միջատները գոյատևել են առանց սեքսի ավելի քան մեկ միլիոն տարի
Կանադացի գիտնականները հայտնաբերել են միջատների մի նոր տարատեսակ, որոնք գոյատևել են ավելի քան մեկ միլիոն տարի առանց սեքսի:
Մասնագետները հետազոտել են տիմեմատիդների ընտանիքին պատկանող միջատների ԴՆԹ-ն և պարզել են, որ դրանց որոշ տարատեսակներ բազմանում են ոչ սեռական ճանապարհով արդեն հարյուր հազարավոր տարիներ: Գենետիկ հետազոտությունը կարող է տալ գիտնականներին հուզող այն հարցի պատասխանը, թե ինչպես կարելի է գոյատևել առանց սեքսի:
Նախկինում համարվում էր, որ ոչ սեռական ճանապարհով բազմացումը անխուսափելիորեն հանգեցնում է էվոլյուցիայի փակուղու: Այս բացահայտումը, փաստորեն, ժխտում է նախկինում ընդունված մոտեցումը:
Միջատները բնակվում են ԱՄՆ-ի արևմտյան ափերի շրջանում, հաղորդում է Корреспондент-ը:










