Anonymous-ի հաքերները կոտրել են ՆԱՏՕ-ի տվյալների բազան ու գողացել գաղտնի փաստաթղթեր
Anonymous հաքերախան խմբավորման անդամները կոտրել են ՆԱՏՕ-ի տվյալների բազան և հրապարակել «Խիստ գաղտնի» նշումով փաստաթղթեր, հաղորդում է Associated Press-ը:
Հաքերները համաձայնել են, որ իրենց կողմից «անպատասխանատու» կլինի հրապարակել գողացված փաստաթղթերի մեծ մասը և հավելել, որ ընդհանուր տեղեկատվության ծավալը կազմում է մոտ մեկ գբ:
Իրենց Twitter միկրոբլոգում հաքերները խոստացել են մոտակա օրերին հրապարակել ՆԱՏՕ-ի փաստաթղթերի մի մասը:
ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ կազմակերպությունում տեղյակ են համացանցում հրապարակված տեղեկատվության մասին:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 16 քաղաքացու, որոնց թվում են նաև Anonymous խմբավորման ադնամներ: Իսկ ընթացիկ տարվա հունիսին նույն խմբավորման մի քանի հաքեր էր ձերբակալվել նաև Իսպանիայում: Նրանք կասկածվում են Sony PlayStation-ի օգտատերերի անձնական տվյալները գողանալու մեջ:










