Չինաստանում հղի դինոզավրի մնացորդներ են հայտնաբերվել

12:15 • 21.07.11

Չինաստանի հյուսիսարևելյան հատվածում հնագետները 120 մլն տարվա հնրության հղի դինոզավրի քարացած մնացորդներ են հայտնաբերել։

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականների խոսքերով՝ էգ դինոզավրի մարմնում եղել են տասնյակից ավելի լավ պահպանված էմբրիոններ։ Ավելին, հետազոտողների կարծիքով՝ կենդանին շուտով ծննդաբերելու էր։

Ինչպես հայտնում է «Բի–Բի–Սի»–ն, քարացուկը հայտնաբերվել է չինական Լյաոնին նահանգի Ցզեխոլ շրջանում, որը հայտնի է նրանով, որ այստեղ գրեթե լիովին պահպանվել է հին էկոհամակարգը։

Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ հրաբխի ժայթքման արդյունքում այնտեղ բնակվող բոլոր դինոզավրերը, կաթնասունները, թռչուններն ու սողունները ծածկվել էին մոխրով։ Որոշ մնացորդներ այնքան լավ են պահպանվել, որ կարելի է տարբերել փետուրները, մաշկի պատկերներն ու անգամ կենդանիների ստամոքսի պարունակությունը։

Չինաստանում հղի դինոզավրի մնացորդներ են հայտնաբերվել