Ավստրալիայում Facebook-ի օգտատերերի տարիքային ցենզ կմտցվի

21:59 • 21.07.11

Ավստրալիայի իշխանությունները քննարկում են երկրի տարածքում Facebook սոցիալական ցանցի օգտատերերի տարիքային սահմանափակում մտցնելու հնարավորությունը, հաղորդում է France-Presse-ը:

Երկրի Արդարադատության նախարարը հայտնել է, որ օրինագծի մշակման համար հիմք են հանդիսացել ծնողների դիմումները, ովքեր մտահոգություն ունեն, որ տարիքային սահմանափակման բացակայությունը կարող է վնասել իրենց երեխաներին:

Օրենսդիրները բազմաթիվ առաջարկներ են ստացել, թե ինչպիսի տարիքային ցենզ պետք է սահմանել սոցիալական ցանցի համար, սակայն այս պահին մասնագետները հակված են կանգ առնել մինչև 18 տարեկան օգտատերներին ցանցից օգտվելու հնարավորությունից զրկելու վրա:

Հիշեցնենք, որ Facebook-ը հանդիսանում է աշխարհի ամենահեղինակավոր սոցիալական ցանցը: 22 միլիոն բնակչություն ունեցող Ավստրալիայում սոցցանցից օգտվում է 10 մլն մարդ:
 

 

Ավստրալիայում Facebook-ի օգտատերերի տարիքային ցենզ կմտցվի