Facebook–ում տեսամեկնաբանություններ են հայտվել
Facebook սոցիալական ցանցը նորացրել է մեկնաբանությունների ծառայությունը, գրում է The Next Web բլոգը։
Եթե Facebook–ի օգտատերն իր ընկերոջ էջում մեկնաբանում է լուսանկարները և տեսահոլովակները, այս կամ այն կայքէջի հղում է տեղադրում, ապա նրա մեկնաբանությունն այժմ կզուգորդվի այդ էջի էսքիզով։
Եթե տեսահոսթինգում տեղադրված տեսագրությանը կամ լուսանկարին հղում արվի, ապա դրանք նույնպես կերևան մեկնաբանության տեքստում, ընդ որում՝ տեսագրությունը դիտել հնարավոր է՝ չլքելով սոցիալական կայքը։
Ցանկության դեպքում կայքէջի էսքիզը, լուսանկարը կամ տեսագրությունը կարելի է հեռացնել մեկնաբանության տեքստից՝ սեղմելով Remove Preview–ն։
Նշվում է, որ կողմնակի կայքերում, որոնք օգտագործում են Facebook–ի մեկնաբանությունների փլագինը, նոր ծառայությունը չի գործի։










