Գյումրու տեխնոպարկում կիրականացվեն նորարարությանն ուղղված ծրագրեր

16:11 • 21.07.11

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2011 թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը։ Ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական հաղորդագրությունից, նախատեսվում է, մասնավորապես, տեխնոպարկի կառավարումը վերապահել Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամին, իրագործել նորարարության ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցությանն ուղղված ծրագրեր, համաֆինանսավորել Համաշխարհային բանկի տեխնոլոգիայի մրցունակության բարձրացման ծրագրի նախապատրաստման վարկային ծրագիրը, հիմնել ծրագրային ապահովման, դիզայնի, մուլտիմեդիայի լաբորատորիա։

1997-2007 թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի զարգացման միջազգային ընկերակցության միջև առողջապահության բնագավառում ստորագրված վարկային, ֆինանսական և դրամաշնորհային համաձայնագրերով կառուցված, վերակառուցված և նորոգված շենքերի և տարածքների շահագործումն ապահովելու նպատակով կառավարությունն իր որոշմամբ վերջնականապես հստակեցրել է նշված շենքերի պատկանելության և հաշվապահական ձևակերպման հարցը` հաշվի առնելով շահառու կազմակերպությունների ենթակայության հանգամանքը։

 

Գյումրու տեխնոպարկում կիրականացվեն նորարարությանն ուղղված ծրագրեր