Wi-Fi–ը մրցակից կունենա

20:32 • 21.07.11

Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր Հարալդ Հաասը ներկայացրել է այն տեխնոլոգիայի նախատիպը, որը կարող է փոխարինել Wi-Fi–ին։ Խոսքը լույսի օգնությամբ տվյալների անլար փոխանցման մասին է։ Ինչպես գրում է The New York Times–ը, տեխնոլոգիան Wi-Fi–ի նմանությամբ ստացել է Li-Fi անվանումը (անգլերեն light – լույս բառից)։

Հարալդն անցած շաբաթ ներկայացրել է իր 7–ամյա աշխատանքի արդյունքը՝ Li-Fi–ի նախատիպը։ Որպեսզի ցույց տա, թե այդ տեխնոլոգիան ինչպես է աշխատում, նա հասարակ լուսարձակ լամպի միջոցով մի տեսահոլովակ է փոխանցել, որը ցուցադրվել է նրա մեջքի հետևում տեղադրված էկրանին։ Ապա նա ձեռքով փակել է լույսը և տեսանյութի հեռարձակումը դադարել է։ Լույսի միջոցով տվյալների փոխանցման տեխնոլոգիան տվյալների անլար փոխանցումը թույլ է տալիս իրականացնել առանց ռադիոալիքների օգտագործման։

Wi-Fi–ը մրցակից կունենա