Microsoft–ի շահույթը վերջին եռամսյակում 30 տոկոսով աճել է
Ֆինանսական 4-րդ եռամսյակի արդյունքներով՝ համաշխարհային խոշորագույն Microsoft Corp.–ը 5,87 մլրդ մաքուր շահույթ է ստացել՝ անցյալ տարվա 4,52 մլրդ–ի համեմատ։ Այսպիսով, Microsoft–ի մաքուր շահույթը ֆինանսական չորրորդ եռանսյակում 30 տոկոսով աճել է։
Չնայած Windows օպերացիոն համակարգի վաճառքի անկմանը՝ բիզնես տեխնոլոգիաների և օնլայն տեսախաղերի պահանջարկի աճը հանգեցրել է դրական եռամսյակային ֆինանսական ցուցիչների . ապրիլ–հունիս ամիսներին հասույթը 8 տոկոսով մեծացել է ու կազմել 17,4 մլրդ դոլար։










