Սմարթֆոնների շուկայում Apple-ը գերազանցեց Nokia-ին

14:30 • 22.07.11

Ֆիննական Nokia Ընկերությունը զիջել է սմարթֆոնների շուկայում առաջատարի իր դիրքը ամերիկյան Apple-ին: Ընդ որում ամերիկյան ընկերությունը առաջատար է ոչ միայն մաքուր եկամուտով ու դրամական մուտքերով, այլ նաև սմարթֆոնների վաճառքի ցուցանիշով։ Вести-ն հայտնում է, որ այս տարվա երկրորդ եռամսյակում վաճառվել է 16,7 միլիոն Nokia սմարթֆոն, այն դեպքում, որ առաջին եռամսյակում այդ ցուցանիշը եղել է 25,2 միլիոն։ Իսկ ահա Apple սմարթֆոններ, նույն ժամանակահատվածում վաճառվել է 20,34 միլիոն հատ։

Ընդհանուր առմամբ ֆիննական ընկերությունն այս տարի վաճառել է 88,5 միլիոն հատ սարք, այն դեպքում, որ անցած տարի 110 միլիոն սարք է վաճառվել։

Nokia-ի եկամուտը կազմել է 9,27 միլիարդ եվրո։

Ընկերությունն իր խնդիրները փորձում է լուծել 7 հազար աշխատատեղի ու ծախսերի կրճատմամբ, ինչպես նաև Symbian պլատֆորմի հետագա զարգացումը այլ ընկերությանը հանձնելով։

Սմարթֆոնների շուկայում Apple-ը գերազանցեց Nokia-ին