Նոր սոցիալական ցանց՝ միայն գուրմանների համար

00:13 • 23.07.11

Համացանցում հայտնվել է Dinevore անունով նոր սոցիալական կայք, որը նախատեսված է foodie-ի, այն է՝ խոհարարությամբ հետաքրքրվող մարդկանց համար:

Ցանցի միջոցով օգտատերերը կարող են միմյանց փոխանցել ուտեստների պատրաստման գաղտնիքները և փոխանակվել փորձով:

Նոր սոցիալական ցանցը հնարավորություն է ընձեռում նաև տեղեկատվություն ստանալ ողջ աշխարհում լավագույն սրճարանների ու ռեստորանների մասին:

Կայքը, սակայն, դեռևս հագեցած չէ տեղեկատվությամբ: Այս պահին այնտեղ զետեղված են միայն ամերիկյան սրճարանների մասին նյութեր: Այնուհանդերձ, մասնագետները կարծում են, որ այս սոցիալական կայքը շուտով կդառնա ամենահայտնի կայքերից մեկը, հաղորդում է Travel-ը:
 

Նոր սոցիալական ցանց՝ միայն գուրմանների համար