Հայտնաբերվել է Երկրի ջրային պաշարները 140 տրիլիոն ագնամ գերազանցող օվկիանոս

19:20 • 23.07.11

Ֆրանսիացի աստղագետների հայտնաբերած ու այս պահի դրությամբ երկիր մոլորակից ամենահեռու համարվող օվկիանոսի ջրային պաշարները 140 տրիլիոն անգամ գերազանցում են Երկրի բոլոր ջրային պաշարները:

Ինչպես հաղորդում են NASA-ից՝ հսկայական օվկիանոսը հայտնաբերվել է 08279+5255 թիվն ունեցող կվազարի շուրջ, որը գտնվում է Երկիր մոլորակից 12 մլրդ լուսնային տարի հեռավորության վրա և հանդիսանում է Տիեզերքի էներգիայի ամենահզոր աղբյուրը: Այն ճառագայթում է 65 հազար անգամ ավելի ուժեղ էներգիա, քան մեր ողջ Գալակտիկան:

Հզոր ճառագայթումն առաջանում է հսկայածավալ սև խոռոչի կողմից մատերիայի կլանման շնորհիվ, որի զանգվածը 20 միլիարդ անգամ մեծ է, քան Արեգակինը:
 

 

Հայտնաբերվել է Երկրի ջրային պաշարները 140 տրիլիոն ագնամ գերազանցող օվկիանոս