Ճապոնիան անցավ թվային հեռուստատեսության. անալոգայինը պահպանվում է միայն Ֆուսիմայում
Ճապոնիան վերջնականապես անցավ թվային հեռուստատեսության: Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС –ը, կիրակի կեսօրին երկիրը հրաժարվեց անալոգային հեռարձակումից:
Թվային հեռուստատեսությանն անցնելու նախագիծն ընդունվել էր 2001 թվականին. ծրագիրը մեծ ներդրումներ է պահանջել` մոտ 25 մլրդ դոլար:
Ավերիչ երկրաշարժի և ցունամիի պատճառով Ճապոնիան մինչև հուլիս չկարողացավ 100 տոկոսով հրաժարվել անալոգային հեռուստատեսությունից, ինչպես նախատեսվում էր պետական ծրագրով. տնային տնտեսությունների 99 տոկոսն է անցել թվայինի: Ամենաշատ տուժած շրջաններում մինչև 2012թ. կպահպանվի անալոգային հեռարձակումը:
Ճապոնիան համարվում է հեռուստատեսության ոլորտում աշխարհի ամենաառաջադեմ երկրներից մեկը:










