Skype–ը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է համարում

11:12 • 25.07.11

Ինտերնետային հաղորդակցության ոլորտում ամենահայտնի ընկերություններից Skype–ը շարունակում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս համարել։ Այս մասին հայտնում է լեհական Biuletyn Informacyjny Studium (BIS) պարբերականը։

 Ղարաբաղը ներառված է Հայաստանի սակագների ցանկում՝ «Հայաստան–Երևան»՝ 12,1 ցենտ, «Հայաստան–բջջ.»՝ 23 ցենտ, «Հայաստան– Nagorno-Karabakh»՝ 26,2 ցենտ։ Պարբերականը նշում է, որ Հայաստանի բջջային կապի օպերատորները կապի ծառայություններ են տրամադրում միայն երկրի տարածքում, իսկ Ղարաբաղում գործում է նույն օպերատորների ռոումինգ ծառայությունը, ինչպես նաև ԼՂ–ն ունի սեփական բջջային օպերատորը՝ «Ղարաբաղ տելեկոմը»։

BIS–ը նշում է, որ, ամենայն հավանականությամբ, Հայաստանի տարածքում ԼՂ–ի վիրտուալ ներառված լինելը կապված է այն հանգամանքի հետ, որ երկուսն էլ միջազգային միացումների ժամանակ օգտվում են նույն միջազգային +374 կոդից։

Հատկանշական է, սակայն, որ օրինակ, Հարավային Օսիան ու Աբխազիան, չեն ներառված Ռուսաստանի կազմում՝ այն դեպքում, երբ նրանց միջազգային կոդը նույնն է՝ +7։

 

Skype–ը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է համարում