Աղիքային ցուպիկի հարուցած համաճարակը հաղթահարված է
Գերմանիայում Համաճարակների վերահսկողությամբ զբաղվող պետական ինստիտուտը հայտարարել է, որ E. Coli-ի հարուցած համաճարակը Եվրոպայում հաղթահարված է: Վերջին երեք շաբաթվա ընթացքում հիվանդության նոր դեպք չի արձանագրվել, հաղորդում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ համաճարակը հիմնականում տարածվել էր Գերմանիայի հյուսիսային շրջաններում: Հիվանդության դեպքեր էին արձանագրվել նաև ֆրանսիական Բորդո քաղաքում, Լատինական Ամերիկայի երկրներում և այլուր:
Վարակի աղբյուր էր սկզբում համարվում Գերմանիայում աճեցված վարունգը, սակայն հետագայում բակտերիաների ամենահավանական աղբյուր համարվեցին Եգիպտոսից ներկրված որոշ սերմեր:










