Facebook-ը սխալմամբ հրապակայնորեն ցուցադրել է օգտատերերի տեսահոլովակները
Facebook սոցցանցում հայտնաբերվել է խոցելիություն, որը մի շաբաթ շարունակ թույլ է տվել օգտագործողներին տեսնել իրենց ընկերների նույնիսկ այն հոլովակները, որոնք նախատեսված չեն եղել հրապարակային դիտման համար:
Հոլովակները դիտել հնարավոր չի եղել, սակայն օգտագործողները տեսել են դրանց անվանումը, նկարագրությունն ու նկարը: Ինչպես հայտնում է pcnews.am-ը, Facebook-ն արդեն վերացրել է թերությունը:
Սա առաջին դեպքը չէ, երբ սոցցանցը վտանգի տակ է դնում իր օգտատերերին: Դեռևս 2010-ին պարզվեց, որ Facebook-ի հավելվածների միջոցով օգտատերերի անձնական տվյալները փոխանցվում են մոտ երկու տասնյակ կազմակերպությունների:
Եվս մեկ խախտում արձանագրվել էր 2010-ի սկզբին, երբ հաղորդագրությունները սխալմամբ ուղարկվում էին սխալ հասցեատերերի:










