Ցուկերբերգը՝ Մեծ Բրիտանիայի մեդիաոլորտի ամենաազդեցիկ ներկայացուցիչը. The Guardian

01:39 • 26.07.11

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը գլխավորել է Մեծ Բրիտանիայի 2011-ի մեդիաոլորտի 100 ամենաազդեցիկ անձանց ցուցակը, որը կազմել է The Guardian-ը: Նախորդ տարի Ցուկերբերգը զբաղեցնում էր ընդամենը 7-րդ տեղը:

Սոցցանցերի աճող նշանակությունն ու ազդեցությունը հասարակական կյանքի վրա պատճառ է հանդիսացել, որպեսզի ցուցակում հայտնվի նաև Twitter միկրոբլեգի գլխավոր տնօրեն Ջեք Դորսին, ով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

Առաջին եռյակը եզրափակում է Google ընկերության գլխավոր տնօրեն Լարրի Փեյջը, որին հաջորդում է BBC-ի ղեկավար Մարկ Թոմփսոնը:

Apple-ի գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսը հայտնվել է ցուցակի 5-րդ հորիզոնականում:

Առաջին տասնյակում են հայտնվել նաև WPP մարկետինգային հոլդինգի ղեկավար Մարտին Սորրելը, X Factor հեռուստաշոուի պրոդյուսեր Սայմոն Քոուելը և Գերագույն դատարանի դատավոր լորդ Լեվեսոնը:

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ցուցակում զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը:

 

Ցուկերբերգը՝ Մեծ Բրիտանիայի մեդիաոլորտի ամենաազդեցիկ ներկայացուցիչը. The Guardian