Հնդիկ երեխան 34 մատ ունենալու շնորհիվ հայտնվել է Գինեսի գրքում

01:09 • 26.07.11

Հնդկաստանում բնակվող մեկամյա Ակշատ Սակսենը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում. նա ունի 7-ական մատ ձեռքերին, 10-ական՝ ոտքերին, ընդհանուր առմամբ՝ 34 մատ:

Երեխան արդեն ենթարկվել է մի շարք վիրահատությունների՝ հավելյալ մատները հեռացնելու նպատակով: Բժիշկներն այժմ փորձում են վերակազմավորել երեխայի բութ մատները, որոնք նրա մոտ ի ծնե բացակայում են, հաղորդում է Росбалт-ը:
 

 

Հնդիկ երեխան 34 մատ ունենալու շնորհիվ հայտնվել է Գինեսի գրքում