Canon-ը ներկայացնում է «մկնիկ»-հաշվիչ

21:18 • 26.07.11

Canon ընկերությունը հանրությանն է ներկայացրել X Mark I Mouse բազմաֆունկցիոնալ համակարգը, հաղորդում է Lenta.ru-ն:

X Mark I Mouse-ը կարող է միաժամանակ ծառայել և որպես համակարգչի անլար «մկնիկ», և որպես հաշվիչ: Այն իրենից ներկայացնում է նաև ստեղնաշարի թվերի հատվածի անալոգ:

Սարքավորումը համակարգչին միանում է Bluetooth-ի միջոցով: Այն համատեղելի է Windows և Mac OS X օպերացիոն համակարգերի հետ:

Մանիպուլյատորը վաճառքի կհանվի ընթացիկ տարվա օգոստոսին և կարժենա 59,99 դոլար:
 

Canon-ը ներկայացնում է «մկնիկ»-հաշվիչ