Բրիտանական TV–ներով կցուցադրվեն Discovery–ի առաջին 3D ֆիլմերը
Ամերիկյան Discovery վավերագրական հեռուստաալիքը պայմանագիր է կնքել բրիտանական BSkyB և Virgin Media հեռուստաընկերությունների հետ՝ բրիտանական հեռուստատեսության համար նախատեսված առաջին 3D ֆիլմերը նկարահանելու համար, գրում է The Guardian–ը։
Պայմանագրի շրջանակներում ամերիկյան հեռուստաալիքը բրիտանական TV–ի համար բնության, սպորտի էքստրեմալ տեսակների և հանցագործությունների մասին 3D ձևաչափով վավերագրական ֆիլմեր կնկարահանի։ Առաջինը կթողարկվեն վայրի բնության մասին երկու բազմասերիանոց շոուներ՝ 3D Safari և Beautiful Freaks–ը, որոնց նկարահանումները կիրականացվեն Աֆրիկայում։
Պայմանագրում չի նշված, թե որքան ժամանակ են բրիտանական հեռուստաալիքները տրամադրելու Discovery–ի ֆիլմերին, սակայն ենթադրվում է, որ արդեն պատրաստ ֆիլմերի մի մասը կփոխանցվի 3D հեռուստաալիք հանդիսացող 3net–ին, որը նույնպես պատկանում է Discovery–ին։










