Microsoft Office` արդեն Mail.Ru-ի էլ-փոստում

18:15 • 27.07.11

Office Web Apps վեբ-հավելվածներն արդեն ինտեգրված են @Mail.Ru-ի էլ-փոստում, ինչը թույլ կտա օգտատերերին աշխատել Microsoft Office փաստաթղթերի հետ անմիջապես դիտարկչում՝ առանց էլ-փոստը փակելու ու ֆայլերը համակարգչում պահպանելու: Այս մասին հայտնում է pcnews.am-ը։

3DNews-ի փոխանցմամբ՝ Почта@Mail.Ru-ն դարձել է աշխարհում առաջին փոստային ծառայությունը, որն օգտագործում է Office Web Apps հավելվածները: Դրանք թույլ են տալիս աշխատել ոչ միայն սովորական տեքստային, այլև նկարներ ու դիագրամներ պարունակող ֆայլերի հետ:

Mail.ru-ի ներկայացուցիչների խոսքով՝ փաստաթղթերը կազմում են փոստով ուղարկվող ֆայլերի մեկ երրորդը:

 

 

Microsoft Office` արդեն Mail.Ru-ի էլ-փոստում