Ստեղծվել է թափանցիկ մարտկոց. անտեսանելի հեռախոսը՝ իրականություն
Ստենֆորդի համալսարանի գիտնականները ստեղծել են թափանցիկ մարտկոց, որն իրականություն կդարձնի անտեսանելի հեռախոսների գաղափարը: Այս մասին հայտնում է pcnews.am-ը։
Թափանցիկ ստեղնաշար, էլեկտրասխեմաներ ու էկրաններ ստեղծվել են շատ վաղուց, մինչդեռ գլխավոր խնդիրը նման մարտկոց ստեղծելն էր:
Գիտնականների խումբը ղեկավարող Ի Կիյը նշել է, որ սկզբում էլեկտրոդների ցանցի վրա տեղադվել է թափանցիկ էլեկտրոդային գել, այնուհետև այդ ամենը «փաթեթավորվել» պլաստիկ զանգվածի մեջ:
Ստացված կառուցվածքն անտեսանելի է մարդու աչքի համար, բացի այդ՝ գելի շնորհիվ մարտկոցը ճկուն է դառնում:
Սակայն ինչքան թափանցիկ է մարտկոցն, այնքան քիչ էներգիա է այն կուտակում: Կիյի խոսքով՝ առաջին «անտեսանելի» մարտկոցները շուկա դուրս կգան առաջիկա 2-4 տարիների ընթացքում:










