Ճանապարհորդել ժամանակի մեջ հնարավոր չէ. գիտնականներ

00:10 • 27.07.11

Հոնկոնգի տեխնոլոգիաների և գիտության համալսարանի ֆիզիկոսներն ապացուցել են, որ ոչ մի սարքավորում չի կարող հնարավոր դարձնել ճանապարհորդել ժամանակի մեջ այն պարզ պատճառով, որ այդպիսի ճամփորդություններն անհնարին են:

«Ոչ թե այն պատճառով, որ դա քիչ հավանական է կամ որ մենք դեռևս չունենք համապատասխան տեխնոլոգիաներ, այլ այն պատճառով, որ դա հակասում է Տիեզերքի ֆիզիկական օրենքներին»,-ասված է The Los Angeles Times-ում հրապարակված հոդվածում:

Տասը տարի առաջ որոշ գիտնականներ հնարավոր էին համարել նման երևույթը, սակայն գիտական հոդվածում Շենվան Դուն հաշվարկել է էլեկտրամագնիսական ճառագայթման քվանտի առավելագույն արագությունը և եկել է այն եզրակացության, որ այն չի կարող շարժվել լույսի արագությունից արագ, ինչն էլ անհնարին է դարձնում նման ճանապարհորդությունը:

Դուն նշել է, որ անձամբ ինքը հիասթափված է իր հետազոտության նման տխուր արդյունքից:
 

Ճանապարհորդել ժամանակի մեջ հնարավոր չէ. գիտնականներ