Նեանդերտալացիները վերացել են Homo sapiens-ի քանակական առավելության պատճառով
Ժամանակակից մարդը, ում նախնիները մոտ 40 հազար տարի առաջ Աֆրիկայից գալով Եվրոպա՝ այնտեղից դուրս են մղել նեանդերտալացիներին, կարողացել են դա անել քանակական առավելության շնորհիվ. մեր նախնիների թիվը տաս անգամ գերազանցել է նեանդերտալացիների թվին: Այդ մասին ասված է Քեմբրիջի համալսարանի գիտնականների ՝ Science-ում տպագրված հոդվածում:
Համաձայն վերջին տվյալների՝ առաջին նեանդերտալացիները Եվրոպայում են հայտնվել մոտ 300 հազար տարի առաջ: Եվրոպայում նրանց «գերիշխանությունը» շարունակվել է մինչև այդ տարածքում Homo sapiens-ի հայտնվելը, ինչից հետո նեանդերտալացիների քանակը Եվրոպայում սկսել է կրճատվել, և արդեն 37 հազար տարի առաջ նրանք համարյա ամբողջությամբ վերացել են այդ տարածաշրջանից:
Հետազոտության տվյալները համընկնում են ինչպես Homo sapiens-ի, այնպես էլ Homo neanderthalensis-ի ԴՆԹ-ի անալիզների արդյունքում ստացված տեղեկատվության հետ:
Մասնագետները նաև նշում են, որ բացի քանակական առավելությունից, Homo sapiens-ի «հաղթանակին» նպաստել են նաև որսի ավելի կատարելագործված տեխնոլոգիաներն, ինչպես նաև ժամանակակից մարդու նախնիների շրջանում սոցիալական ավելի ամուր կապերը: Որոշակի դերակատարում կարող է ունեցած լինել նաև 40 հազար տարի առաջ տեղի ունեցած գլոբալ սառեցումը:










