Ամեն երրորդ ամերիկացին պատրաստ է գնել iPhone 5
PriceGrabber ընկերությունը հետազոտել է ամերիկյան շուկան ու պարզել, որ Apple-ի նոր սերնդի iPhone-ը պատրաստ է գնել ամերիկացիների 35%-ը: Ընդ որում՝ նրանց 51%-ը մտադիր է գնել սմարթֆոնը դրա թողարկումից հետո մեկ տարվա ընթացքում, 35%-ը՝ մինչև ընթացիկ տարվա ավարտը, իսկ 14%-ը՝ թողարկումից անմիջապես հետո` մեկ ամսվա ընթացքում:
Սպասվում է, որ 5-րդ սերնդի iPhone-ը կներկայացվի սեպտեմբերին:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, հարցմանը մասնակցել է 2 850 ամերիկացի: Պատասխանելով այն հարցին՝ «ինչպիսի նորություններ եք սպասում 5-րդ սերնդի iPhone-ից», հարցվածների 60%-ը պատասխանել է «ավտոնոմ աշխատանքի ավելի երկար ժամանակ»:
55%-ի համար ավելի կարևոր է սմարթֆոնի մատչելի գինը, իսկ 46%-ի համար՝ 4G ցանցի ապահովումը:
PriceGrabber-ը փորձել է նաև պարզել՝ ինչ նվերներ կցանկանային ստանալ հարցվածները: Նրանց 69%-ը կուզենար նվերի տուփում տեսնել iPhone 5, 7%-ը՝ Motorola Droid Bionic: Samsung Galaxy S II ցանկանում է ստանալ հարցվածների 4%-ը, իսկ BlackBerry Curve՝ 3%-ը:










