Մարդկանց զգացումները կտեղափոխվեն վիրտուալ աշխարհ (տեսանյութ)

16:58 • 28.07.11

Kinect Fun Labs-ը հայտարարում է երկու նոր Xbox 360-ի հավելվածների թողարկման մասին, որոնք թույլ են տալիս օգտագործել Kinect քոնթրոլլերի հնարավորությունները: Այս մասին հայտնում է pcnews.am-ը։

Avatar Kinect ծրագիրը նախատեսված է օգտատիրոջ շարժումները գրանցելու և նրա միմիկաները վիրտուալ աշխարհի եռաչափ տարածություն տեղափոխելու համար: Դա թույլ է տալիս օգտագործողի համակարգչային «երկվորյակին» փոխանցել իրական զգացումներ՝ դարձնելով նրան ավելի կենդանի:

Avatar Kinect-ը տրամադրում է 24 տեսարաններ ՝ խավար սենյակից մինչև կոսմետիկական կենտրոն: Միաժամանակ շփվել կարող են մինչև 8 օգտատերեր:

Ներկայացված երկրորդ ծրագիրը Kinect Sparkler-ն է, որը թույլ է տալիս նկարել փայլփլուն գծեր: Այս ծրագիրը հասանելի կլինի մինչև շաբաթվա վերջ:

Հիշեցնենք, որ Kinect քոնթրոլլերն իրենից ներկայացնում է հատուկ տեսախցիկներով, սենսորներով, միկրոֆոնով և կենտրոնական պրոցեսորով համալրված հարթակ: Հետևելով օգտատիրոջ մարմնի դիրքին՝ համակարգն արձագանքում է նրա ձեռքերի, ոտքերի և ձայնի հրամաններին:


 

Մարդկանց զգացումները կտեղափոխվեն վիրտուալ աշխարհ (տեսանյութ)